««Լիդիան»-ի հետևը պահողներին պետք ա հատ-հատ հանել ջրի երես». Վահե Գևորգյան
![]() «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հետաքրքիր իրավիճակում ենք հայտնվել, որտեղ շատ հստակ թացը չորից պիտի տարբերենք։ ԷԼԱՐԴ-ի հետ կոնֆերանսից պարզ դարձավ, որ ինչ-որ մարդիկ ԷԼԱՐԴ-ի եզրակացությունը, մեղմ ասած, սխալ են ներկայացրել ու մեկնաբանել, իսկ ավելի ճիշտ՝ եզրակացության բառիս բուն իմաստով հակառակ պնդում են արել։ Հիմա թեզ ա պտտվում, թե բա Էլարդի եզրակացությունը ինչքանով է վստահելի, դե լավ էլի, մարդ չի էլ ուզում սա մեկնաբանի։ Մինչ այդ, երբ որպես դրական էր ներկայացվում ոչ մի խնդիր չկար, հիմա արդեն տենց հարցեր ա առաջանում հա՞, էլ չեմ ասում, որ պատճառ չկա չվստահելու, մանավանդ 400 հզր տալուց հետո։ ԷԼԱՐԴ-ի ներկայացրած բացասական եզրակացությունից բազմաթիվ հատվածներ բնապահպաններն այս ամբողջ ընթացքում գրառումների ու պաստառների տեսքով լցրել էին համացանց, դա էլ ասում էին՝ թե բա կոնտեքստից կտրած ա, ինչևէ, երեկվա կոնֆերանսն ապացուցեց ամեն բան։ Բայց այդ չի կարևորը այլ այն, որ մենակ քննչականը չի, որ պիտի պատասխան տա, նաև այն մարդիկ, որոնք անմիջական պատասխանատվություն էին կրում, ու փաստորեն, կամ էն աստիճան ոչ կոմպետենտ են, որ եզրակացությունը էդ աստիճան սխալ են հասկացել, ինչը գրեթե անհավանական ա, կամ էլ փաստացի մեզ բոլորիս խաբել են, էդ թվում Վարչապետին։ Երկու դեպքում էլ նման մարդիկ իրավունք չունեն այլևս որոշումներ կայացնելու, որն ազդելու է բոլորիս կյանքի վրա։ Հեղափոխություն չենք արել, որ որոշների ինքնատիրապետումն ու իրականության զգացումը կորցնելու պատճառով ամեն ինչ ձորը գլորենք, ու նորից վերադառնանք սկզբնակետին, իսկ «Լիդիան»-ի հետևը պահողներին պետք ա հատ-հատ հանել ջրի երես»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
