Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակումը հետաձգվել է

844
Ուրբաթ, 30 օգոստոսի, 2019 թ., 14:55
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակումը հետաձգվել է

Այսօր Մոսկվայի և Կիևի միջև բանտարկյալների փոխանակումը չի կայանա, հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության խոսնակ Ելենա Գիտլյանսկայան:

Նա նաև հավելել է, որ խոչընդոտներ չկան, «ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պլանավորված է»:
Միևնույն ժամանակ, փաստաբան Վալենտին Ռիբինը, ով ներկայացնում է փոխանակմանը ներգրավված անձանց շահերը, հետաձգումը բացատրում է նրանով, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռևս ներում չի շնորհել ազգությամբ ռուս բանտարկյալներին:
Ավելի վաղ՝ ԶԼՄ-ները հայտնել էին, որ մոտ ժամանակներս Ռուսաստանում ձերբակալված ուկրաինացիներով ինքնաթիռը կարող է վայրէջք կատարել Կիևի «Ժուլանի» օդանավակայանում: