«2016 թվականի ՇՄԱԳ-ը և նախագիծը բավարար չեն ապահով հանք շահագործելու համար». փորձագետներ
![]() Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ տեսակոնֆերանսի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը փորձագիտական եզրակացություն տված ԷԼԱՐԴ-ի փորձագետներից հետաքրրքրվեց՝ արդյոք գործող ՇՄԱԳ-ով բավարար չէ՞ աշխատանքներ իրականացնելը և արդյոք 2016 թվականի ՇՄԱԳ-ը և նախագիծն ուսումնասիրելով՝ ԷԼԱՐԴ-ը համարո՞ւմ է, որ դա բավարար է։ Փորձագետները նշեցին հետևյալը. «Մեր թիմը և փորձագետներն այն կարծիքին են, որ 2016թ–ին կատարված փորձաքննություններն ու ՇՄԱԳ–ը բավարար չեն հանքն ապահով շահագործելու համար։ Եվ սա հստակ փաստաթղթավորված է մեր գնահատման եզրակացության մեջ»: Անդրադառնալով հանք շահագործողի առաջարկած մեղմման միջոցներին՝ փորձագետները նշեցին, որ դրանք ևս արժանահավատ չեն համարում, քանի որ արվել են 5 տարի առաջ ու այսօր արդեն թերի են։ «էԼԱՐԴ»-ի ներկայացուցիչները նշեցին, որ իրենք պատրաստել են հանգամանալից և անաչառ եզրակացություն և պատրաստ են պաշտպանել եզրակացության ցանկացած դրույթ: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
