«Մեզ տրված փաստաթղթերն անհերքելիորեն թերի են եղել». ԷԼԱՐԴ-ի փորձագետներ
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ տեսակոնֆերանս է անցկացրել ԷԼԱՐԴ միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները: Տեսակոնֆերանսի ընթացքում ԷԼԱՐԴ ընկերության փորձագետները նշեցին, որ իրենց տրամադրված փաստաթղթերի մի մասը թերի է եղել և շատ հետազոտություններ պարզապես չեն արել, քանի որ այդ դեպքում հեազոտության արդյունքները վստահելի չէին լինի: «Մենք, բոլոր տվյալները, հաշվետվությունները նայել ենք, բոլոր այդ տվյալները, որքանով էլ որ դրանք թերի էին, դրա պրոֆեսիոնալ որակական գնահատումն արել ենք՝ հաշվի առնելով ծավալները ջրբաժանի, որը սնում է Սևանա լիճը և զանազան գետերը: Ցանկացած ազդեցություն, եթե անգամ լինի, կլինի նվազագույն: Մեր կարծիքով՝ եթե նաև մեղմացման և հավելյալ մեղմացման միջոցառումները ձեռնարկվեն, ընդհանրապես ոչ մի ազդեցություն չի լինի»,-նշում են ԷԼԱՐԴ-ի փորձագետները: Անդրադառնալով Որոտան գետի, Սպանդարյան և Կեչուտի ջրամբարների վրա ազդեցությանը՝ փորձագետները նշել են, որ այդ հետազոտությունը չեն կարող անել. «Մանավանդ քանակական գնահատում չենք կարող անել, որովհետև մեզ փոխանցած գնահատումը և տրամադրված տվյալները թերի են: Ուստի մենք համարում ենք, որ վստահելի չէր լինի գնահատում անել տվյալ պահին՝ ելնելով այդ թերի տվյալներից»: Հարցին, թե արդյոք իրենք հարցականի տակ են դնում բնապահպանական միջազգային ընկերությունների արած հետազոտությունները հանքի շահագործման վերաբերյալ, ԷԼԱՐԴ-ի փորձագետները պատասխանել են. «Իհարկե, անհերքելիորեն թերի են: Նրանց գնահատումը, նրանց ուսումնասիրությունն ու հետաքննությունը, լինի դա սոցիալական, թե՝ բնապահպանական, վստահելի չեն»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
