Պայմանավորվածություն է ձեռք բերվել գույքագրելու ռազմարդյունաբերական համալիրի ոլորտի այն արտադրանքները, որոնք թողարկվում են ՀՀ-ում
![]() Երեկ՝ ռազմաարդյունաբերական ոլորտի ընկերությունների ներկայացուցչիների հետ հանդիպմանը, պայմանավորվածություն է ձեռք բերվել գույքագրելու այն արտադրանքները, որոնք թողարկվում են ՀՀ-ում: Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կկազմենք Զինված ուժերի առաջիկա հինգ տարվա մոտավոր պահանջարկի պլանը: Կաշխատենք երկու ուղղությամբ. կառավարությունը խնդիր կդնի, որ տեղական արտադրողից լինեն գնումները՝ պայմանով, եթե տեղական արտադրողներն ի ցույց դնեն իրենց արդյունավետությունը բարձրացնելու, ինքնարժեքը ցածրացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ: Այսինքն՝ պետք է հասկանանք, որ սա երկկողմանի պրոցես է լինելու, որտեղ և՛ կառավարությունը, և՛ արտադրողներն ապացուցելու են արդյունավետությունը բարձրացնելու, նորարարությունների շրջանակում գործելու իրենց մարտավարությունն ու ռազմավարությունը: Սա ձևակերպում ենք որպես հանձնարարական և աշխատում ենք մեկամսյա պարբերականությամբ»,- հանձնարարեց ՀՀ վարչապետը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
