Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Եթե այդ խնդիրը լուծված լիներ, մեր տնտեսական ցուցանիշները շատ ավելին կլինեին». ՀՀ վարչապետ

306
Հինգշաբթի, 29 օգոստոսի, 2019 թ., 11:35
«Եթե այդ խնդիրը լուծված լիներ, մեր տնտեսական ցուցանիշները շատ ավելին կլինեին». ՀՀ վարչապետ

«Ամենամեծ պրոբլեմն այսօր այն է, որ մենք կապիտալ ներդրումների ծավալների տեմպի ժամանակացույցի հետ կապված խնդիր ունենք, և եթե այդ խնդիրն արդյունավետ լուծված լիներ, մեր տնտեսական այսօրվա ցուցանիշները շատ ավելին կլինեին»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այս պահին ամենակարևոր աշխատանքը 2020 թվականի կապիտալ ծախսերի պլանավորումն է, մրցույթների պատշաճ կազմակերպումը, անցկացումը և հունվարի 1-ի դրությամբ բոլոր կապիտալ ծախսերի մասով պայմանագրերի ստորագրումը, աշխատանքների ճիշտ ժամանակին կատարումը: «Աստեղ պետք է հաշվի առնել ոչ միայն բյուջետային նախատեսված միջոցները, այլև այն, որ կարող են հընթացս գոյանալ հավելյալ միջոցներ: Այդ հավելյալ միջոցներն առաջանալու պարագայում մենք չպետք է նորից շաբաթներով քննարկենք, թե այդ գումարներն ինչի վրա ծախսենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: