Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Կողմ եմ, որ Ամուլսարը շահագործվի». «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գևորգյան

949
Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2019 թ., 15:00
«Կողմ եմ, որ Ամուլսարը շահագործվի». «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գևորգյան

«Ես կողմ եմ, որ Ամուլսարը շահագործվի»,- այսօր՝ «Իմ քայլը» խմբակցության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Հայկ Գևորգյանը:

Նա հավելեց, որ կողմ է հանքի շահագործմանը՝ առանց նոր փորձաքննության:

Նշենք, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «Իմ քայլի» պատգամավորները բաժանվել են 3 խմբի՝ կողմ, դեմ և հնարավորինս չեզոքություն պահողներ:

Վարազդատ Կարապետյանը, Մերի Գալստյանը և Միքայել Զոլյանն, օրինակ, դեմ են հանքի շահագործմանը: Մտահոգություններ ունեն Լենա Նազարյանը, Գայանե Աբրահամյանը, Սոֆյա Հովսեփյանը, Վահագն Թևոսյանը, Էդգար Առաքելյանը: Հանքի շահագործմանը կողմ են Մաթևոս Ասատրյանը, Հովիկ Աղազարյանը և այլք: