Իսպանիայում հայտնաբերվել է հնագույն մեգալիթյան համալիր
![]() Ուժգին երաշտների պատճառով Եվրոպայում ցամաքում են գետերն ու ջրավազանները: Իսպանական Կասերես քաղաքի ջրամբարներից մեկի չորացման հետևանքով երևան է եկել մեգալիթյան շինություն: Ամենայն հավանականությամբ, այն կառուցել են կելտական ցեղերից մեկի անդամները, որոնք այդ ժամանակ ապրելիս են եղել Պիրինեյան թերակղզում: Տեղի բնակիչները գտածոն արդեն համարել են «նոր Սթոունհենջ»: Գրանիտե քարերի ռադիոածխածնային անալիզը պարզել է, որ դրանք առնվազն 4000 տարեկան են: Իսպանական մեգալիթը բաղկացած է 144 քարերից, դրանցից մի քանիսն ունեն մինչև 2 մ բարձրություն: Սթունհենջի նման՝ այն ևս ունի շրջանաձև կառուցվածք: Հետաքրքիր է, որ կառույցի մասին առաջին նկարագրությունները պատկանում են գերմանացի սիրողական հնագետ Հուգո Օբերմայերին: Սակայն պաշտոնական գիտնականների կողմից մեգալիթն այն ժամանակ ուշադրության չի արժանացել: Եզակի կառույցը ջրի տակ են թողել 1963 թվականին՝ նոր ջրամբարի կառուցման ժամանակ: Այժմ գիտնականները ծրագիր են մշակում քարերն անվտանգ տեղ տեղափոխելու ուղղությամբ, քանի որ ջրի հետ երկարատև շփումից նրանք արդեն սկսել են քայքայվել: ![]() |

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
65206.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
69604.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
39804.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
72829.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
31529.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
75428.09.2026, 22:55

