Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Նիկոլը լայվով բոլոր երկրաշարժերը կփռի ասֆալտին». Սուրեն Սահակյան

361
Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2019 թ., 05:10
«Նիկոլը լայվով բոլոր երկրաշարժերը կփռի ասֆալտին». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշեցում. Ամուլսարը հանք չի՛ դառնալու։ Հայաստանը դրանից շահելու ա առողջությո՛ւն, բնությո՛ւն, ժողովրդավարությո՛ւն, մաքուր տնտեսությո՛ւն, ինքնուրույնություն։ Հայաստանը դրա դիմաց վճարելու ա ՈՉԻՆՉ։ «Վայոց Ձոր» անվանման ծագումնաբանությունը, ըստ տեղացիների մոտ տարածված առասպելներից մեկի, կապված ա տարածքում տեղի ունեցած հրաբխի ու հաճախակի երկրաշարժերի հետ։ Գիտե՞ք՝ ինչի։ Որովհետև տարածքը գտնվում ա 9-10 բալանոց երկրաշարժերի Հայաստանի ամենասեյսմիկ գոտիներից մեկում։ Սրա մասին, Ամուլսարի հանքի նախագծի մասին 2012թ․ իր եզրակացության մեջ նշել ա նաև Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը (հղումը՝ մեկնաբանություններում)։ Բայց դե, որ «Լիդիանը» ասում ա՝ հարց չկա, սաղ լավ ա, էս հրաշք կառավարությունն էլ կարողանում ա ռիսկերը կառավարել, էլ ի՞նչ դարդ ունենք։ Նիկոլը լայվով բոլոր երկրաշարժերին կփռի ասֆալտին ու նրանք էլ ռիսկ չեն անի լինեն»: