Նիկոլ Փաշինյանի վարկանիշը սառել է հանքի եզրին․ Kоммерсант
![]() Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բախվել է հասարակության լայն քննադատությանը: Սա պայմանավորված է Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու որոշմամբ, որը խոստանում է լուրջ եկամուտներ բերել երկրի բյուջե և բարելավել ներդրումային գրավչությունը: Շահագործումը, սակայն, մտահոգություններ է առաջացրել հանրության շրջանում, այս մասին հոդված է հրապարակել Kоммерсант-ը: «Ըստ ակտիվիստների՝ հանքավայրի գործարկումը կարող է հանգեցնել Սևանա լճի և Ջերմուկ հանքային աղբյուրի աղտոտմանը: Մինչ այժմ Նիկոլ Փաշինյանը հակված էր համոզել ցուցարարներին, բայց դադար է վերցրել՝ լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու համար: Երկրաբանական հետազոտական աշխատանքներ Ամուլսարում իրականացվել են դեռևս 2006 թվականից, 2014 թվականին կառավարությունը հանքավայրի շահագործման թույլտվություն է տվել, իսկ աշխատանքներն սկսվել են 2016 թվականին: Այդ ժամանակ ևս տեղի բնակիչները դժգոհ էին որոշումից: 2019-ի օգոստոսին կառավարության ներկայացուցիչներն ու «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավորները սկսեցին ակտիվորեն շահարկել Ամուլսարը շահագործելու տնտեսական օգուտների մասին: Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը վերջապես հանդես եկավ հօգուտ հանքի շահագործման, որի հետ բնապահպաններն և բնակչության զգալի մասը համաձայն չեն: Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ Փաշինյանը հայտարարեց, որ թույլ կտա Lydian International-ին շարունակել իր աշխատանքները մեկ տարվա անգործությունից հետո: Նա անդրադարձավ ELARD միջազգային փորձաքննության եզրակացությանը, ըստ որի՝ սարի ստորերկրյա ջրային համակարգը կապված չէ Ջերմուկի, Կեչուտի ջրամբարի և Սևանա լճի ջրերի հետ, և նույնիսկ երկրաշարժի դեպքում ջրի խառնուրդը գործնականում անհնար է: Վարչապետի ելույթից անմիջապես հետո նրա էջում բուռն մեկնաբանությունների ալիք բարձրացավ, ինչը կրկին ստիպեց Նիկոլ Փաշինյանին կարճ դադար վերցնել: Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունն Ամուլսարի վերաբերյալ ELARD միջազգային ընկերության եզրակացությունը կուղարկի Բնապահպանության նախարարություն՝ պարզելու, թե արդյոք կա երկրորդ փորձաքննության անհրաժեշտություն: Ի դեպ, նախորդ ուսումնասիրությունը բյուջեի համար արժեցել է գրեթե 400 հազար դոլար: Անցած մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը և իր թիմի անդամները շարունակում են հասարակությանը մտափոխելու հանքի բացման նպատակահարմարության մասին: Վարչապետի անսպասելի այցը Ջերմուկ ծառայեց նույն նպատակին: Բայց այս ուղևորությունը գրեթե ամենաչստացվածն էր նրա իշխանության գալուց ի վեր»,- եզրափակում է Kоммерсант-ը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
