Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Այստեղ է թաղված շան գլուխը». Հայկ Մարտիրոսյան

258
Ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ., 17:35
«Այստեղ է թաղված շան գլուխը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետն ասում է. «Եթե պարզվի, որ չի աղտոտելու, եթե պարզվի, որ չի վնասելու...»: Հենց այստեղ է թաղված շան գլուխը: Ուրեմն հայ ժողովուրդը, ըստ այդ հարցի, ստացվում է, որ «հարևան անգրագետ Պողոսն է», որին կարելի է համոզել, թե կարող է լինել մետաղական հանք, որ որևէ վնաս չի տա որևէ բանի:

Ըստ այս վարչապետի՝ ստացվում է՝ Ամուլսարի վրա «Լիդիանը» ոչ թե բաց մետաղական հանք, այլ՝ շվեյցարական հիվանդանոցի վիրահատական սենյակ է շահագործելու: Հենց այդ պատճառով է, որ չի կարելի ներքաշվել «վնաս տալու է, թե չի տալու» հարցի դաշտ: Դա նույնն է թե քննարկենք, թե արդյոք չբուժվելու դեպքում քաղցկեղը կարո՞ղ է սպանել, թե՞ ոչ: Իհարկե, կարող է:

Կարող է և անպայման սպանելու է:

Այդպես էլ յուրաքանչյուր մետաղական հանք սպանում է

բնությունը: Թույլ մի տվեք, որպեսզի ձեզ իրենց բնորոշմամբ «անգրագետ Պողոսի» տեղը դնեն: Մեր բոլորի հակափաստարկը պետք է լինի. «Չենք քննարկելու վնասելու է, թե ոչ: Հանքը չի բացվելու և վերջ»: Ամուլսարը պետք է սար մնա»: