«Ներքին թշնամին օտարներին մատնացույց է արել նրա տեղը». Արևշատ Ավագյան
![]() Բանաստեղծ, գեղանկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աստված հային դրախտային երկիր է տվել՝ երկնամերձ լեռնաշխարհով, երկնասույզ լեռնագագաթներով, հորդառատ գետերով, սառնորակ աղբյուրներով։ Տվել է Արարատ լեռը, Արագածը, արարչական ԱՐ արմատով սկսվող դաշտեր, գետահովիտներ, կիրճեր, ոսկու, պղնձի, մոլիբդենի և այլ հանքերով հարուստ սարեր, աստվածաշնչյան գետեր և խելք ու իմաստություն, որ տնօրինի իր բախտն ու ճակատագիրը։ Բայց որտեղից որտեղ հայտնվել է թշնամին, սատանան, Բելը, մոնղոլը, թուրքը, տգիտությունը, ներքին թշնամին։ Աստված խելամիտ հային միտք է տվել, որ ոսկեհանքով հարուստ սարին Ամուլսար անվանի՝ թշնամական ոտնձգություններից պահպանելու համար։ Ներքին թշնամին օտարներին մատնացույց է արել նրա տեղը։ Եթե ամուլ բառը վերջից կարդանք, կհայտնվի լումա բառը։ Լուման հայոց արժեզրկված մանրադրամն է։ Մենք Ամուլ սարի անունը պետք է փոխենք և արժանապատվորեն կոչենք ՈՍԿԵՍԱՐ։ Այն ազգային հարստություն է և չի կարելի վաճառել ոչ մի գնով, երբեք...»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
