Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Անգամ եթե նորերն ստիպված լինեն հեռանալ, նախկինները չեն վերադառնալու». Արման Մելիքյան

209
Ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ., 09:05
«Անգամ եթե նորերն ստիպված լինեն հեռանալ, նախկինները չեն վերադառնալու». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ-ի և վերջինիս դաշնակիցները հանդիսացող քաղաքական ուժերի ու գործիչների կողմից ՀՀ ներկա իշխանությունների սխալների քննադատության միջոցով քաղաքական կապիտալ շահելու փորձերն օգուտ չեն տա՝ այդ միջոցով նրանք չեն կարող կշիռ ձեռք բերել, առավել ևս՝ իշխանությունը վերցնել: Գործող իշխանություններին նախկինները ծանր ժառանգություն են թողել և այժմ փորձում են իրենց ողջ արած-չարածից սահմանազատվել՝ չլուծվող հարցերի ողջ պատասխանատվությունը դնելով նորեկների վրա: Անգամ եթե նորերն ստիպված լինեն հեռանալ, նախկինները չեն վերադառնալու. դրա իրավունքը չեն վաստակել: Նոր քաղաքական օրակարգ է անհրաժեշտ ու արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ բարձրակարգ գիտելիքներ ու հմտություններ»: