Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«ԱՄՆ-ին հաջողվել է համաշխարհային շուկայից 2.7 մլն բարել իրանական նավթ դուրս բերել»․ Պոմպեո

672
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 12:15
«ԱՄՆ-ին հաջողվել է համաշխարհային շուկայից 2.7 մլն բարել իրանական նավթ դուրս բերել»․ Պոմպեո

Միացյալ Նահանգներն Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշման արդյունքում համաշխարհային շուկայից 2.7 մլն բարել իրանական նավթ են դուրս բերել, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը:
ԱՄՆ-ը 2015 թվականին դուրս եկավ միջուկային համաձայնագրից, իսկ 2018 թվականի նոյեմբերին պատժամիջոցներ կիրառեց Իրանի դեմ: Սակայն 11 երկիր պահպանեց իրանական նավթ գնելու բացառիկ իրավունքը: Այս տարվա մայիսին այդ երկրները նույնպես կորցրեցին իրենց դիրքը: ԱՄՆ-ի սահմանափակումների նոր փուլը վերաբերվում է իրանական նավթի արտահանումը ամբողջովին չեղարկելուն։
Հուլիսին Իրանին հաջողվում էր օրական արտահանել մոտ 100 հազար բարել նավթ: Եթե այդ թվերին ավելացնենք կոնդենսատի և յուղի ծավալները, ապա արտահանման ծավալները հավասար կլինեն 120 հազար խորանարդի: Այս տվյալները ներկայացնում է Refinitiv Eikon-ը:
Մայք Պոմպեոն MSNBC-ին տված հարցազրույցում նշել է, որ պետությունները կարող են հետագա առաջընթաց գրանցել իրանական նավթի զրոյական արտահանումներ իրականացնելու իրենց մտադրությունը:
Հատկանշական է, որ նոյեմբերին պատժամիջոցների կիրառման պահից ի վեր Իրանը պաշտոնական տվյալներ չի ներկայացրել նավթի արտահանման վերաբերյալ, ուստի շատ դժվար է գնահատել երկրի արտադրության և արտահանման ճշգրիտ ծավալները: