Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Կասկած չունեմ, որ Ամուլսարի հարցում կառավարությունը գնացել է կոռուպցիայի». Հայկ Մարտիրոսյան

728
Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ., 13:35
«Կասկած չունեմ, որ Ամուլսարի հարցում կառավարությունը գնացել է կոռուպցիայի». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ինքս լուրջ կասկածներ ունեի ողջ ընթացքում, որ պարզ, խոշոր կոռուպցիոն գործարք է տեղի ունեցել: Հիմա այլևս այդ կասկածները չկան: Որևէ կասկած չունեմ, որ Ամուլսարի հարցում կառավարությունը գնացել է կոռուպցիայի: Դրանում ոչ մի, կրկնում եմ՝ ոչ մի կասկած այլևս լինել չի կարող: Ստախոս, խաբեբա և հիմա արդեն ժողովրդին ու երկրին դավաճանող կառավարությունը պետք է նախ հետ կանգնի Ամուլսարը բացելու իր որոշումից: Այլընտրանք չկա: Այս երկիրը մենք չենք վաճառելու խոսքեր ու խոստումներ միայն շաղ տվող շաղակրատ իշխանությանը: Անհրաժեշտ է բոլոր կառուցողական քաղաքական և անհատ ուժերի միավորում՝ հանուն Ամուլսարում Հայաստանի փրկության: Անհրաժեշտ է մեծացնել ճնշումն այս կոռումպացված, նախկին ռեժիմի շարունակություն դարձած իշխանության վրա՝ Հայաստանը փրկելու համար: Ողջ հասարակությունը պետք է ոտքի կանգնիʹ»: