Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ցավում եմ նաև բոլոր այն քաղաքացիների համար, որոնք դժգոհ են մեր դիրքորոշումից». Ռուբեն Ռուբինյան

339
Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ., 14:10
«Ցավում եմ նաև բոլոր այն քաղաքացիների համար, որոնք դժգոհ են մեր դիրքորոշումից». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի ու կառավարության հետ ամբողջությամբ կիսում եմ քաղաքական պատասխանատվությունն Ամուլսարի հարցով։ Նույնն անելու եմ ցանկացած ոչ համընդհանուր պոպուլյար որոշման կայացման դեպքում, եթե վերջինս համարեմ ճիշտ։ Ամենայն անկեղծությամբ, ցավում եմ նաև բոլոր այն քաղաքացիների համար, որոնք դժգոհ են մեր դիրքորոշումից։ Սակայն, քաղաքականությունը՝ բաց ու ազատ քաղաքականությունը վիճելու, համաձայն չլինելու, հակադիր կարծիքներ ունենալու, սիրելու ու, այոʹ, նաև չսիրվելու մասին է։ Ու հենց այս համատեքստում Թավշյա հեղափոխությունը համարում եմ անբեկանելիորեն դրական ձեռքբերում, անկախ նրանից, թե ինչպես կընթանան հաջորդ տարիների իրադարձությունները»։