Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ամուլսարի պոստերում վաղը հերթապահելու են համայնքի կանայք․ ՀԲՃ

241
Կիրակի, 18 օգոստոսի, 2019 թ., 18:05
Ամուլսարի պոստերում վաղը հերթապահելու են համայնքի կանայք․ ՀԲՃ

Ջերմուկի բնակիչների մի մասը վաղն ավտոերթով գալու է Փաշինյանի հրավիրած հանդիպմանը: Միաժամանակ, հավաք է տեղի ունենալու Ամուլսարի պոստերում. համայնքի անդամները ժամը 12:00-ին հավաքվելու են Ամուլսարի պոստերում՝ իրենց պահանջը պաշտպանելու: Ամուլսարի պոստերում հերթապահելու են համայնքի կանայք: Նույն ժամին Երևանում՝ Բաղրամյան 26-ի դիմաց, նույնպես հավաք է լինելու:
Լրագրողներին խնդրում ենք նաև Ամուլսարի պոստեր գնալ և այնտեղից հեռարձակումներ անել: Այս մասին տեղեկացնում է Հայկական բնապահպանական ճակատը։