Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել. «2019-ի հուլիսին 2018-ի հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17.1%-ով, 2019 -ի հուլիսին՝ 2019-ի հունիսի համեմատ 10.3 %-ով: Ամենաուրախալին այն է, որ 2019-ի հուլիսին 2018-ի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքներն աճել են 11.7%-ով, 2019-ի հուլիսին՝ հունիսի համեմատությամբ՝ 3.1%-ով: Շատ ավելի ուրախալի է, որ գործարքների աճը գրանցվել է մարզերի և ոչ թե մայրաքաղաք Երևանի հաշվին: Հարգելիներս, Ձեր ասած իրավիճակում անշարժ գույքի գները և գործարքները ոչ թե աճում են, այլ նվազում, որովհետև վաճառողները շատ են լինում, իսկ գնողները քիչ, և մարդիկ նույնիսկ մեծ ցանկություն ունենալով՝ տարիներով չեն կարողանում վաճառել իրենց բնակարանը: Մոտավորապես, նման իրավիճակ գոյություն ուներ 2018-ի հեղափոխությունը: Հիմա՝ հակառակ պրոցեսն է. գնողները շատ են, վաճառողները քիչ: Ընդ որում, ի՞նչ պատճառներով մարդը կարող է իր տունը վաճառել՝ բացի ամենահոռետեսական տարբերակներից: Օրինակ՝ կարող է վաճառել ավելի լավ տուն գնելու համար: Կարող է իր լավ տունն ավելի վատ տնով փոխարինել՝ գոյացած շահույթով ներդրում անելու համար և այսպես շարունակ: Էլ չեմ ասում՝ զրոյից բնակարան ձեռքբերելու տարբերակը և, ըստ էության, գործարքների մի հիմնական մասը հենց այսպիսին է: Եվ այն, որ մեր երկրում հիպոտեկային վարկերն աննախադեպ աճ են ունեցել, սրա ամենացցուն վկայությունն է: 2019-ի հունիսին 2018-ի հունիսի նկատմամբ հիպոտեկային վարկերի ծավալն աճել է 174%-ով, իսկ 2019-ի առաջին կիսամյակում 2018-ի առաջին կիսամյակի նկատմամբ՝ 120%-ով»: |
«2020-ից հրաժարվելու եմ IDBank-ի ծառայություններից». Ռուբիկ Ղահրաման Մոնասյան
2914:15Նավթի համաշխարհային գները նվազում են
6911:15ՊԵԿ բիզնեսմեն պաշտոնյաները. հաշվապահական ընկերություն ունի նաև Դավիթ Անանյանը. «Ժամանակ»
5509:10Որքա՞ն ՀԴՄ կտրոն է դուրս գրվել 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսներին (տեսանյութ)
129Երեկ, 16:50ԱՄՆ ռազմական բյուջեն պատժամիջոցներ է սահմանել ռուսական երկու գազատարի դեմ
215Երեկ, 16:05«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել
116Երեկ, 15:40