«16 կետերը պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի»․ ՔԿ պաշտոնյան՝ Ամուլսարի շահագործման մասին
![]() ««Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանագամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել, քրգործ հարուցելու հիմքեր չկան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանն՝ անդրադառնալով Ամուլսարի փորձաքննության եզրակացությանը: «Համաձայն եզրակացության՝ երկրաշարժի դեպքում դարձյալ ազդեցություն կրած ջրերը Ջերմուկ չեն հասնի: Կեչուտի ջրամբարի և Սևանի վրա ևս ազդեցություն չի լինի»,-ասել է պաշտոնյան ՝ հավելելով․ «Միևնույն ժամանակ փորձագիտական խումբը «Լիդիանի» կողմից ներկայացած մեղմման միջոցները գնահատել է ողջամիտ, բայց նաև առաջարկել է լրացուցիչ միջոցառումներ ու եկել եզրակացության, որ եթե նախատեսված միջոցները իրականացվեն պատշաճ նախագծված և սահմանված կարգով, և 16 կետերը պահպանվեն, ապա բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի»:
|

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
