ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանից 2 ընկերության դեմ
ԱՄՆ առևտրի նախարարության սև ցուցակում հայտնվել են ավելի քան տասնյակ երկրներից ընկերություններ, ներառյալ Հայաստանից երկու ընկերություն: Պատժամիջոցները սահմանվել են Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի (ԵԿՄԳՀԻ) ու «Մարկել» ՓԲԸ-ի դեմ։ Առաջին ընկերությունն առանց անհրաժեշտ թույլտվություն ստանալու վերաարտահանել է ապրանքներ ԱՄՆ արդյունաբերության ու անվտանգության բյուրոյի «Կոմերցիոն վերահսկման ցուցակից»։ Բացի այդ ԵԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենն է ու «Մարկել»-ի նախագահը, բիզնես գործունեություն է իրականացնում իրանական կազմակերպության հետ, որի վրա տարածվում են ԱՄՆ պատժամիջոցները: Ըստ ամերիկյան իշխանությունների՝ այդ ընկերությունների գործունեությունը հակասում է ԱՄՆ ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականության շահերին: Պատժամիջոցների կիրառումը, որոնք լրացուցիչ պահանջներ կսահմանեն ֆիգուրանտների համար արտահամանյան արտոնագրերի ցուցակում հայտնվելիս, ուժի մեջ կմտնի օգոստոսի 14-ից: Ավելի վաղ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Հայաստանում գրանցված մի ընկերության նկատմամբ, որը հանդես էր գալիս որպես իրանական Mahan Air ավիաընկերության Հայաստանյան գրասենյակի վաճառքի գործակալ, փոխանցում է RusArmInfo-ն: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
11703.05.2024, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
78602.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
13402.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10902.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
13002.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10701.05.2024, 21:54