Ուկրաինան և Թուրքիան զենքի արտադրության համատեղ ընկերություն են հիմնում
«Ուկրոբորոնպրոմ»-ի կազմում ընդգրկված ուկրաինական պետական «Ուկրսպեցէքսպորտ» և թուրքական Baykar Defense ընկերությունները կստեղծեն համատեղ ձեռնարկություն, որը կմշակի գերճշգրիտ զենք և օդատիեզերական տեխնոլոգիաներ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կայքը: Նոր ձեռնարկության հիմնական նպատակն է լինելու համատեղել երկու երկրների պաշտպանական համալիրների կարողությունները՝ սեփական բանակներին ժամանակակից զենք մատակարարելու համար: Մասնավորապես, առաջին նախագծերից մեկը կլինի նոր սերնդի անօդաչու թռչող սարքերի մշակումը: Ակնկալվում է, որ անօդաչու սարքը կկարողանա մանրամասն հետախուզություն իրականացնել թռիչքի բարձր կետում, օդում մնալ մի քանի ժամ և զարգացնել զգալի արագություն: Օգոստոսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս էր հայտնել, որ Անկարայի հետ համագործակցությունը կօգնի Կիևին փոխել իրավիճակը Սևծովյան տարածաշրջանում: |
«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ ՔՊ-ական պատգամավոր
13927.04.2024, 11:00«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռևերանսներին»․ Վահե Դավթյան
14727.04.2024, 10:30Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» (լուսանկար)
12327.04.2024, 09:30Ռուսաստանի Բանկը «ԵԱՏՄ 10-ամյակ» արծաթե հուշադրամ է թողարկել
53826.04.2024, 15:30Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
94526.04.2024, 09:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
13225.04.2024, 16:54