Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.

Որքանո՞վ են անվտանգ Հայաստանում շահագործվող պոչամբարները, հարցում՝ ԱԻ նախարարին

153
Կիրակի, 11 օգոստոսի, 2019 թ., 18:25
Որքանո՞վ են անվտանգ Հայաստանում շահագործվող պոչամբարները, հարցում՝ ԱԻ նախարարին

ԷկոԼուրը հարցում է ուղարկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ խնդրելով տրամադրել տվյալներ Հայաստանում առկա պոչամբարների մասին:

Նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ակնկալվում է ստանալ, մասնավորապես, հետևյալ տեղեկատվությունը՝ պոչամբարների տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունները, պոչամբարների տեխնիկական անվտանգության կայունության ցուցանիշները, նախագծային ծավալը, հայելու մակերեսը, սողանքի, ջրհեղեղի և այլ տարերային աղետների ռիսկայնության աստիճանը, պատնեշների նիշը:

Հայցվող տեղեկատվությունը վերաբերում է «Սագամար» ՓԲԸ-ի «Արմանիս», «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի «Նազիկ» և «Նահատակ», «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի «Գեղանուշ», «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի «Մելիք գյուղ», 2-րդ, 3-րդ, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի «Արարատի», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի «Արծվանիկ», «Դարազամի», «Թեղուտ» ՓԲԸ-ի «Թեղուտ», «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ի «Դավազամի», «Հովիտ 1», «Հովիտ 2» պոչամբարներին: