Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.

«Կոյուղին էլ Սևան չի լցվո՞ւմ, գոլորշիանո՞ւմ է՝ հենց Սևանի ափ է հասնում». Ն. Բադալյան

129
Կիրակի, 11 օգոստոսի, 2019 թ., 12:40
«Կոյուղին էլ Սևան չի լցվո՞ւմ, գոլորշիանո՞ւմ է՝ հենց Սևանի ափ է հասնում». Ն. Բադալյան

Քաղաքագետ Նաիրի Բադալյանը սոցկայքի իր էջում գրել է. «Հիմա «Սևանն ինքնամաքրվեց» վերջնականապե՞ս։
Էլ ռուսների շահագործած ոսկու հանքի պոչամբարների թափոնները, շրջակա դաշտերի թունաքիմիկատներն ու բնապահպանության նախարարի պաշտոնական տվյալով ավելի քան 90 բնակավայրերի կոյուղին էլ Սևան չե՞ն լցվում։
Միանգամից գոլորշիանու՞մ են հենց Սևանի ափ են հասնու՞մ։
Տես է՜։
Իսկ դուք ասում էիք հրաշքներ չեն լինում։
Ապրի մեր վարչապետը։
Վարչապետ հո չի, հրաշագործ է, հրաշագործ։ Բարի կախարդ։
Հերիք էր մի պատահական լողավազանում նկարվեր ու նկարը գցեր ֆեյսբուք, ու Սևանը միանգամից ինքնամաքրվեց...

... ինձ ինչ, խմելու ջրի ձեր պաշարն է։ Բայց ոնց որ թե միայն ինձ է անհանգստացնում...»: