Դատարանը կարճել է Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնի հայցն ընդդեմ ՄԱՄՈՒԼ․am-ի
![]() 05.08.2019թ․ ԴԴ Ե-160535/19 որոշմամբ, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ա․Սուքոյան), կարճել է Աբովյան 54 հասցեում գործող Նյու-Մեդ ուրոլոգիայի (New-Med Clinic) կենտրոնի հայցն ընդդեմ MAMUL․am-ի։ Քաղաքացիները դժգոհում էին նաև, որ որոշ բժիշկներ անպետք են համարում ցանկացած այլ ԲԿ-ների հետազոտության արդյունք, եթե, իհարկե, վերջինների հետ չունեն փոխադարձ համագործակցություն (միջնորդավճարային) և ստիպում են հետազոտվել միայն իրենց կամ «գործընկերների» մոտ։ Խմբագրություն ահազանգած որոշ քաղաքացիներ, անգամ, իրենց համարում էին Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնի «զոհ»։ Այս հարցերի շուրջ MAMUL.am-ը հարցումներ է ուղարկել գլխավոր բժշկ Հարություն Միքայելյանին, որը երկար ժամանակ խուսափում էր պարզաբանումներից, իսկ ավելի ուշ, աղմուկ-աղաղակով հայտարարում, թե նման բան «․․բացառվում է ․․․ որ դատի է տալու խմբագրությանը․․․» և այլն։ Փոխարենը, նույն կլինիկայի ֆին․ տնօրեն Աննա Պ-ն, պացիենտից տեղեկանալով բժշկուհու սխալի մասին, հաստատել է սխալը և առաջարկել հետազոտվել կլինիկայի այլ բժշկի մոտ: Նա նշել է, որ վերոնշյալ, ինչպես նաև այլ բժիշկների հետ կապված՝ իրենք ևս խնդիրներ ունեն և այդ մասով դժգոհություններ են ստացել նաև այլ քաղաքացիներից։ Բացի այդ, դատարան դիմելիս, նշված փաստը հաստատել է նաև Նյու-Մեդ-ի սեփականատեր, գլխավոր բժիշկ Հարություն Միքայելյանը, ով հայցադիմումում նշել է․ «․․․հայցվորն ընդունում է 05.12.2018-ին հրապարակված հոդվածում նշված տեղեկությունն այն մասին, որ կենտրոնի բժշկի (խմբ․ Մակսիմովա Լիաննա) կողմից թվաբանական սխալի պատճառով անալիզների վերաբերյալ կատարվել է սխալ հետևություն, համապատասխանում է իրականությանը․․․» և, որ «․․․ բժիշկ Ռաֆֆի Ջանեցյանի կողմից վիրահատության անհրաժեշտության մասին հետևություն արվել է ․․․»։ Հավելենք, որ նյութերի նախապատրաստման ընթացքում, ԲԿ-ի վերոնշյալ տնօրենները, որոշ բժիշկներ և հարցի հետ առնչություն չունեցող որոշ անձինք փորձել են խոչընդոտել խմբագրության աշխատանքներին և կանխել դրանց լուսաբանումը։ Դրանք դրսևորվել են սպառնալիքների, կեղծ մատնությունների և այլ ձևերով։ Հատկանշական է, որ սպառնալիքներն ավելի ակնհայտ են դարձել այն պահից սկսած, երբ խմբագրության տիրույթում են հայտնվել տեղեկություններ առ այն, որ ա) կենտրոնը չի պահպանում բժշկական գաղտնիքը, երրորդ անձանց է փոխանցում տեղեկություններ պացիենտների ախտորոշումների, բուժման և այլնի մասին և բ) կենտրոնը սոցփաթեթների պետպատվերի շրջանակներում ապահովագրական որոշ ընկերությունների հետ աշխատում է անկանխիկ վարձատրման ձևաչափով։ Այս պահին խմբագրությունն ուսումնասիրում է նշված փաստերը և առաջիկայում հանդես կգա նոր հրապարակումներով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Եթե դուք օգտվել եք բժշկական այս կենտրոնի ծառայություններից, ունեք դժգոհություններ, կամ ականատես եք եղել նման միջադեպերի, կարող եք զանգահարել մեր խմբագրություն կամ գրել նամակ: Տեղեկատվություն տրամադրող անձանց գաղտնիությունն ապահովված է:
Ստորև ներկայացնում ենք նշված ԲԿ-ին առնչվող բոլոր հրապարակումների ցանկը։ 2. Նոր ահազանգեր՝ Նյու-Մեդ ուրոլոգիական կենտրոնում կատարված սխալ ախտորոշումների մասին |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
173Երեկ, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
16005.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
42504.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
17904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
12304.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
23230.10.2026, 16:12
