Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

«Ամուլսարի հանքի միջազգային փորձաքննությունը հետաքրքիր մանրամասներ է բացահայտում». Դերենիկ Մալխասյան

135
Շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ., 04:30
«Ամուլսարի հանքի միջազգային փորձաքննությունը հետաքրքիր մանրամասներ է բացահայտում». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի հանքի միջազգային փորձաքննությունն ահագին հետաքրքիր մանրամասներ է բացահայտում։ Փաստորեն, «Լիդիան Արմենիան» միջազգային փորձագետներին տրամադրել է պահանջված շուրջ 300 անուն փաստաթղթեր և ելակետային տվյալներ, որից միայն փաստաթղթերը կազմել են շուրջ 20 հազար թերթ: Կարծեմ՝ դրանից բացի մոտ 6 հազար էջ փորձաքննություն տեղադրված էր ընկերության կայքում։ Եթե Հայաստանում, վերջին 30 տարիներին, բոլոր հանքերում արված փորձաքննությունները հավաքեն, հազիվ թե 20 հազար էջ կազմի։ Ամուլսարում կատրված ստուգումների ու փորձաքննությունների ծավալը թույլ է տալիս պնդել, որ այդ հանքը դառնալու է Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում ամենաստուգված հանքը։ Կա՞ մեր երկրում որևէ հանք, որը նման մասշտաբի փորձաքննությունների է ենթարկվել»։