Երևան`   +21 °C
Այսօր`   Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.

Կառավարությունը Ամուլսարի եզրակացությունը կստանա եկող  շաբաթ

89
Հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ., 12:20
Կառավարությունը Ամուլսարի եզրակացությունը կստանա եկող  շաբաթ

Այսօր կառավարության նիստում օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը պատասխանեց Ամուլսարի հանքավայրում փորձագիտական եզրակացության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրումներին: Ն. Փաշինյանին հետաքրքրում էր, թե ի՞նչ փուլում է անկախ փորձագիտական խմբի եզրակացությունը, որպեսզի կառավարությունը կարողանա հետագայում նախանշել իր անելիքները:

Քննչական կոմիտեի նախագահը հիշեցրեց, որ Քննչական կոմիտեի և «Էլարտ» ընկերության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել փորձագիտական եզրակացությունը ստանալ մայիսի 31-ին: Մայիսի 15-ին ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել է, որ չկա որևէ փաստաթղթային բաց՝ փորձաքննությունը կատարելու և նախնական եզրակացությունը նախանշված ժամկետում ներկայացնելու համար: Փաստաթղթի թարգմանությունը օգոստոսի 7-ի առավոտյան է հանձնվել Քննչական կոմիտեին։

Ա. Գրիգորյանը վարչապետից ժամանակ խնդրեց վերջնական սրբագրումների համար և խոստացավ մինչև օգոստոսի 13-ը այն ներկայացնել կառավարությանը։

Նշենք, որ «Էլարտ» ընկերությունն իրականացրել է ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության, օդի որակի վրա ազդեցության գնահատում: Իսկ նախնական եզրակացությունը բաղկացած է 341 թերթից: