«Վեոլիա Ջուր»-ը մտադիր է սակագինը նվազեցնելու հայտով դիմել ՀԾԿՀ
![]() ՀՀ ջրամատակարար «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն մտադիր է ջրի սակագինը նվազեցնելու հայտով դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Ինչպես նշված է ընկերության հայտարարության մեջ, այս տարվա հուլիսի 25-ին ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Ջրային կոմիտեի (Վարձատու), «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն (Վարձակալ) և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերությունը կնքել են համատեղ համաձայնագիր, որով պարտավորվել են փոփոխություններ կատարել գործող կարգավորումներում, այդ թվում՝ նաև սակագներում: Ըստ այդմ՝ առաջարկվում է մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց սահմանել 154.536 դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ գործող 162.702 դրամի (ներառյալ ԱԱՀ) փոխարեն: Մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց սահմանել 27.271 դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ գործող 28.712 դրամի (ներառյալ ԱԱՀ) փոխարեն: Ընկերությունն առաջարկում է նաև մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց սահմանել 36.361 դրամ (ներառյալ ԱԱՀ) դրամ՝ գործող 38.282 դրամի (ներառյալ ԱԱՀ) փոխարեն: Մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց սահմանել 18.181 դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ 19.141 դրամի (ներառյալ ԱԱՀ) փոխարեն: Նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ըստ կարգի՝ որոշում կայացնելու համար ունի 90-օրյա ժամկետ: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
