Երևան`   +2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

«Լարիի փոխարժեքի կայունացման համար ԿԲ-ն կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկի». Կալաձե

133
Երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ., 20:25
«Լարիի փոխարժեքի կայունացման համար ԿԲ-ն կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկի». Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, լարիի փոխարժեքի կայունացման համար երկրի Կենտրոնական բանկը կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկի, այս մասին հայտնում է aliq.ge-ն:

Նրա խոսքով՝ դոլարի համեմատ լարիի արժեզրկման պատճառը միայն Ռուսաստանի կողմից սահմանված տուրիստական էմբարգոն չէ:

«Լարիի փոխարժեքը խնդիր է ներկայացնում բոլորի համար: Հետևաբար, երբ կոնկրետ քայլեր ձեռնարկվեցին, կայունացման միտումներ նկատվեց, սակայն այսօր այլ իրավիճակ ունենք: Անշուշտ, կենտրոնական բանկը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ հանրությանը ներկայացնելով այդ ուղղությամբ մշակած ծրագիրը»,- հայտարարել է Կալաձեն: