Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Չինաստանը դադարեցրել է ԱՄՆ-ից գյուղմթերքի ներմուծումը

638
Երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ., 17:30
Չինաստանը դադարեցրել է ԱՄՆ-ից գյուղմթերքի ներմուծումը

Չինաստանի առևտրի նախարարությունը տեղեկացնում է, որ չինական ընկերությունները ժամանակավորապես դադարեցրել են ԱՄՆ գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը:
Այս միջոցները ձեռնարկվել են ի պատասխան սեպտեմբերի 1-ից Վաշինգտոնի որոշմանը՝ չինական ապրանքների համար տասը տոկոս տուրք սահմանելուն, որը կազմում է 300 միլիարդ դոլար:
ՉԺՀ պետական խորհրդի սակագների հանձնաժողովը քննարկում է ամերիկյան գյուղմթերքների մատակարարումների վրա ներմուծման մաքսատուրքերի ավելացման հնարավորությունը, որոնց գործարքները կնքվել են օգոստոսի 3-ից հետո:
ԱՄՆ-Չինաստան հակամարտությունում հերթական էսկալացիան տեղի է ունեցել երկկողմ առևտրային բանակցությունների ձախողման ֆոնին: 2019 թվականի մայիսինկողմերը որոշեցին կիրառել փոխադարձ առևտրային տուրքեր. ԱՄՆ-ը՝ չինական ներմուծման համար՝ 200 միլիարդ դոլար, Չինաստանը՝ ամերիկյան ապրանքների համար՝ 60 միլիարդ դոլար: