«Մինչև 2050թ. ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ». Փաշինյան
![]() Արցախում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց 2018-ին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին՝ ընդգծելով, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, բայց չի ավարտվել. «Հեղափոխական արժեքների հաստատումը, ամրագրումը, մարսումը տևական պրոցես է, որը շարունակվում է ու դեռ պիտի շարունակվի ՀՀ-ում, Արցախում, Սփյուռքում: Պետք է հրաժարվենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, գյումրեցիների, սփյուռքահայրի: Մեզնից ամեն մեկի համար մեր ծագումը պետք է լինի մեզ համայն հայության մաս դարձնող և ոչ թե անջատող գործոն»,- հայտարարեց ՀՀ վարչապետը: Նրա խոսքով՝ հաջորդ քայլը պետք է լինի ուժերի մեկտեղումը՝ ընդհանուր նպատակների իրագործման համար: «Հայաստանի ու Արցախի զարգացումը պետք է մեծ հայրենադարձության հզոր խթան դառնա, որ ոչ միայն ՀՀ-ից ու Արցախից արտագաղթածները վերադառնան, այլև Սփյուռքից արտագաղթած միլիոնավոր հայեր հետաքրքրվեն իրենց հայկական ինքնությամբ, օրակարգով... Մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրը՝ ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու, ստեղծել 1 մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2.5 մլն մարդու զբաղվածության հարց, վերացնել աղքատությունը: ՀՀ-ն դարձնել արդյունաբերական երկիր, ունենալ 10 մլրդ դոլարը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն ու 1000 աշխատող ստարտափ: Յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնազն 20-յակում, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոս հասանելիություն, ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, ֆինանսավորումը քսանապատկել: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ ու շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը... Կհարցնեք՝ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ, կպատասխանեմ՝ որովհետև Արցախը Հայաստան է և վերջ»,- հայտարարեց Փաշինյանը: |

«Իշխող ուժը փորձում է հարաբերությունները կարգավորել ՌԴ-ի հետ, իսկ եվրայոնջաների հետ հարցերը պատվիրակում է ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
910:12
«Բուհի դիպլոմ չունեցողները Տավուշի մարզպետարանում պաշտոններ են զբաղեցնում»․ Ոսկան Սարգսյան
18303:06
«ԲՏԱ նախարարությունը չպետք է զբաղվի տեխնոլոգիաների դրսևորումների մասին խոսելով»․ Հայկ Գրիգորյան
14301:06
«Քաղաքական նիհիլիզմը ՀՀ-ի ապագայի համար ամենավտանգավոր սպառնալիքներից մեկն է»․ Արման Աբովյան
10300:18
«Ակնկալել, որ Մոսկվան լուրջ է ընդունելու Ալիևի դեմը չոքածին, առնվազն միամտություն է»․ Արգիշտի Կիվիրյան
21700:12
«Նիկոլի ցանկացած սուտը «ոչ ասունների» ուղեղի համար է»․ Վոլոդյա Հովհաննիսյան
114Երեկ, 23:54
