Օզբիլիսը մոտ է Հայաստան տեղափոխվելուն
![]() Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մոտ է Հայաստան վերադառնալուն և կարիերան Երևանի «Արարատ»-ում շարունակելուն, հայտնում է Sport24-ը: Նշենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը 2016 թվականից համարվում է «Բեշիքթաշ»-ի ֆուտբոլիստ: Թուրքական ակումբ տեղափոխվելուց անմիջապես հետո նա վարձակալությամբ հանդես է եկել «Ռայո Վալյեկանո»-ում, որտեղ, արդյունքում, ընդամենը 3 հանդիպման է մասնակցել: 2018-ի փետրվարից հունիս նա վարձակալությամբ հանդես է եկել «Շերիֆ»-ի կազմում, որտեղ 4 խաղի է մասնակցել: Անցած մրցաշրջանն Օզբիլիսն սկսել է «Վիլլեմ II»-ի կազմում: Ապրիլին նա հրաժարվել է փոխարինման դուրս գալ Հոլանդիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Ֆորտունա»-ի դեմ խաղում (3:2), ինչից հետո հոլանդական ակումբը խզել է նրա հետ վարձակալական պայմանագիրը: «Վիլլեմ II»-ի կազմում նա անցկացրել է 17 խաղ՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Նշենք նաև, որ Օզբիլիսի պայմանագիրը «Բեշիքթաշ»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը։ Թուրքական ակումբի կազմում նա ընդհանուր առմամբ 5 հանդիպման է մասնակցել և դարձել 1 գոլի հեղինակ: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
10220:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
10716:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
15612:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
138Երեկ, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
16306.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
14506.11.2026, 14:12
