Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Իշխանության փոփոխությունից հետո Հայաստանի արտաքին պարտքը նվազել է շուրջ 100 մլն դոլարով». Գևորգ Պապոյան

435
Երեքշաբթի, 30 հուլիսի, 2019 թ., 11:40
«Իշխանության փոփոխությունից հետո Հայաստանի արտաքին պարտքը նվազել է շուրջ 100 մլն դոլարով». Գևորգ Պապոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկարում կարմիր գծով ներկայացված է ՀՀ արտաքին պարտքի շեշտակի աճը 2014-2018թթ.։ Այնուհետև կապույտ գծով ներկայացված է Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածը։ Եթե Սերժ Սարգսյանի կառավարման վերջին 2 տարիներին Հայաստանի արտաքին պարտքը տարեկան աճում էր միջինը 850 մլն դոլարով, ապա Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հաջողվել է կասեցնել Հայաստանի արտաքին պարտքի սրընթաց աճը, և վերջին մեկ տարվա ընթացքում այն սկսել է նույնիսկ նվազել: Իշխանության փոփոխությունից հետո Հայաստանի արտաքին պարտքը նվազել է շուրջ 100 մլն դոլարով: Նախորդ իշխանությունները չէին կարողանա անգամ արձանագրված շատ ցածր տնտեսական աճն ապահովել, եթե չվերցնեին ՀՆԻ-ի մինչև 7-8%-ի չափ արտաքին պարտք, իսկ ներկա իշխանություններն արտաքին պարտքը նվազեցնելուն զուգահեռ ապահովում են շատ ավելի բարձր և կայուն տնտեսական աճ»։