Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Նախապես հնչեցված 7-8 միլիարդը գնալով ավելացել է». ՊԵԿ նախագահը՝ «Սպայկա»-ի գործի մասին

375
Հինգշաբթի, 25 հուլիսի, 2019 թ., 13:55
«Նախապես հնչեցված 7-8 միլիարդը գնալով ավելացել է». ՊԵԿ նախագահը՝ «Սպայկա»-ի գործի մասին

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ այս պահին հնարավորություն են տալիս, որպեսզի «Սպայկա» ընկերության գործունեության մասով խաթարում չլինի:

«Քննությունը շարունակվում է, անընդհատ տեղեկատվություն ենք ստանում մեր գործընկեր երկրների կողմից, հաշվարկներ ու վերահաշվարկներ ենք կատարում:

Հաշվի առնելով «Սպայկայի» սերտ առնչությունը գյուղատնտեսության հետ, ընկերության նախորդ ժամանակաշրջանների գործունեությանն առնչվող քրեական մասով քննությունն առանձնացրել ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահը:

Նա նաև նշեց, որ կազմակերպությանն ու պաշտոնյաներին մի փոքր ազատ են թողել՝ ընկերության բնականոն աշխատանքով զբաղվելու համար. «Բայց դա չի նշանակում, որ մենք հետ ենք գնացել, ընդհակառակը՝ նախապես հնչեցված 7-8 մլրդ թվերը գնալով ավելացել են»,- ընդգծել է Անանյանը՝ չպատասխանելով հարցին, թե ի՞նչ նոր թվերի մասին է խոսքը: