«Այդ ի՞նչ դարակազմիկ բան եղավ, որ Սևանն այդպես սկսեց «ինքնամաքրվել»». Ն. Բադալյան
Քաղաքագետ Նաիրի Բադալյանի գրառումը. «Ժողովուրդ, էն որ գրում եք, թե «Սևանն արդեն ինքնամաքրվում է» («ինքնամաքրվել է»), ուզում եմ հասկանալ՝ էլ շրջապատի դաչաների, ռեստորան-բորդել-սաունա օբյեկտների ու բնակավայրերի կանալիզացիան մեջը չեք կապո՞ւմ, էն Սևանի շրջակայքի կանալիզացիան լճից հեռացնելու նպատակով դեռ ԽՍՀՄ-ի ժամանակ շինարարություն սկսված կոլեկտորի գետնից հանված ու որպես մետաղաջարդոն վաճառված խողովակները այս մի քանի օրը նորից վերադարձվեցին իրենց տեղերն ու կոլեկտորը գործարկվե՞ց։ Իսկ գուցե Սոթքի ոսկի հանքի թունավոր թափոնները ռուսները դադարեցվեցին Սևան լցնե՞լ։ Լավ, գուցե արդյունաբերական ձկնագողության դեմն է այս մի քանի օրում առնվե՞լ։ Իսկ գուցե շրջապատի գյուղատնտեսական հողերում առատորեն սփռվող թունաքիմիկատներն են ներհոսող ջրերի հետ դադարել գալ ու Սևան լցվե՞լ։ Բա լավ, այդ ի՞նչ դարակազմիկ բան եղավ, որ Սևանն այդպես սկսեց «ինքնամաքրվե՞լ»։ Ի՞նչ, կառավարությունն է այդպես հրամայե՞լ։ |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
97Երեկ, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
40417.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
100915.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
107415.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
110915.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
83415.04.2024, 11:30