Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Աշխատունակ նպաստառուները պետք է պայմանով նպաստ ստանան». Գեմաֆին Գասպարյան

639
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 23:35
«Աշխատունակ նպաստառուները պետք է պայմանով նպաստ ստանան». Գեմաֆին Գասպարյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նպաստների համակարգը տարիներ շարունակ ապախթանել է աշխատանքը. հողդ մշակում ես՝ կտրում ենք, կով ես պահում՝ կտրում ենք և այլն:
Տարիներ շարունակ մարդկանց սովորեցրել են նայել հարուստի, բարեգործի ձեռքին, կռանալ, հայցել կամ ընտրություններից առաջ բաժանել են սոց. աջակցություն, կարող եք ուսումնասիրել տեղական սոցիալական աջակցության մարմինների գործունեությունը:
Քաղաքական նպատակները՝ ունենալ կախված ընտրազանգված, անկամ ու կախված, սոց աջակցության այնպիսի համակարգ՝ ուր մարդ մտնում է և խրվում, ձևավորվել է ոչ փոքր սոցիալական շերտ, որը վերարտադրում է աղքատությունը:
Նպաստների համակարգը պետք է հակառակին ծառայի՝ դժվարին իրավիճակում գտնվող քաղաքացուն ուժեղացնի և դուրս հանի համակարգից, իհարկե, երեխաների և տարեցների հարցում այլ մոտեցում է, բայց աշխատունակ նպաստառուները պետք է պայմանով նպաստ ստանան. վերապատրաստվում ես՝ ստանում ես նպաստ, անցնում ես աշխատանքի՝ ստանում ես նպաստ, մինչև ոտքի կանգնես, եթե համաձայն չես՝ չես ստանում:
Սա ընդհանուր սկզբունքերի մասին է, մանրամասները մոտ ժամանակներս կդառնան հանրային քննարկումների թեմա:
ՀՀ քաղաքացու արժանապատվությունը պետք է վերականգնվի, մեջքը ուղղվի»: