Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

«Այս 9 ամիսների ընթացքում ի՞նչ քայլեր են ձեռնարկվել խնդրի լուծման համար». Բ. Պիպոյան

347
Կիրակի, 21 հուլիսի, 2019 թ., 09:25
«Այս 9 ամիսների ընթացքում ի՞նչ քայլեր են ձեռնարկվել խնդրի լուծման համար». Բ. Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանում(և ոչ միայն) հանրային տրանսպորտի հարցը շարունակում է մնալ չլուծված:
Քաղաքապետարանն ընդունում է պրոբլեմը, խոստատում է լուծել առաջիկայում և ներկայացնում է այդ ուղղությամբ կատարված աշխատանքները:
Մնում է միայն պարզել, թե այս 9 ամիսների ընթացքում ի՞նչ քայլեր են ձեռնարկվել լուծման համար, որովհետև ցանցը պատրաստ էր դեռ անցած տարվանից և որևէ նոր բան դեռ չեն ասել:
Միակ նորությունն այն էր, որ ունեն ֆինանսական մոդել, բայց անհասկանալի է, թե ինչո՞ւ չեն հրապարակում, որ մենք էլ տեսնենք:
Հ.Գ. Լավ կլիներ, որ քաղաքային իշխանության ներկայացուցիչները մեկնաբանեին, թե ի՞նչ են ավելացրել կատարված աշխատանքների փաթեթի վրա»: