«Հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում». Նիկոլ Փաշինյան
Այսօր կառավարության նիստում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն անդարադարձավ Քաղցրաշեն համայնքի բնակիչների հարցին, որոնք, հիշեցնենք, օրերս բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց՝ բողոքելով ոռոգման ջրի հետ կապված խնդիրներից: «Հաճախ կան դեպքեր, երբ իրականում ջուրը համայնքում կա, այսինքն՝ ջրօգտագործողների ընկերությունը պատրաստ է տրամադրել ջուր, բայց շատ ջրօգտագործողներ չեն պատրաստվում ստորագրել պայմանագրեր, չեն ուզում, ասում են՝ մենք չենք ուզում դրա դիմաց վճարել»,- ասաց Սուրեն Պապիկյանը: ՀՀ վարչապետն այս առնչությամբ նկատեց. «Մենք պետք է մեր սիրելի հայրենակիցներին ճիշտ ներկայացնենք վիճակը: Խնդիրն այն է, որ մենք ոչ թե չենք ուզում իրենց ձրի ջուր տալ, այլ այն, որ մենք մեկ, երկու տարի եթե ձրի ջուր տանք, երրորդ տարին էլ ընդհանրապես ջուր չի լինի: Խնդիրը սրա մեջ է. հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում, ջուրն անվճար չենք տալիս: Առանց այն էլ համակարգի վրա 20 միլիարդի պարտք կա այդ չարաշահումների պատճառով»: |
«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ ՔՊ-ական պատգամավոր
13927.04.2024, 11:00«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռևերանսներին»․ Վահե Դավթյան
14727.04.2024, 10:30Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» (լուսանկար)
12327.04.2024, 09:30Ռուսաստանի Բանկը «ԵԱՏՄ 10-ամյակ» արծաթե հուշադրամ է թողարկել
53826.04.2024, 15:30Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
94526.04.2024, 09:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
13225.04.2024, 16:54