«Լճի ծաղկման գործընթացը նահանջել է, բայց դա չի նշանակում, որ խնդիրը լուծված է». Բարդուղ Գաբրիելյան
![]() «Սևանա լճի ծաղկման գործընթացը նահանջել է, բայց դա չի նշանակում, որ խնդիրը լուծված է». հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Անդրադառնալով Սևանա լճում ձկնատեսակների քանակների ուսումնասիրություններին՝ նա նշել է, որ կառավարությունը կրճատել է դրա ֆինանսավորումը: Դա բացատրվել էր նրանով, որ իրենց կենտրոնի ուսումնասիրությունների հանդեպ թերահավատ են: «Եթե մենք վստահելի չենք, ինչո՞ւ է կառավարությունն ամեն հարցով մեզ դիմում: Թող գնան թվերը իրենց մասնագետներից հարցնեն, ինչո՞ւ են մեզնից հարցնում: Մենք մինչ այսօր ինչ կանխատեսել ենք, բոլորը կատարվել է: Դա է ամենալավ ապացույցը, որ մեր ներկայացված տվյալները հիմնավոր են»: Ըստ կենտրոնի տնօրենի՝ կառավարությունն իրենց 7,5 միլիոն դրամ է տրամադրել: Սակայն դա կենտրոնում քիչ են համարել և ստիպված այլ նախագծերից ու խնայված միջոցներ են ներդրել՝ լիարժեք ուսումնասիրություն կատարելու համար: Միևնույն ժամանակ, կառավարության առջև պարբերաբար ֆինանսների ավելացման հարց են բարձրացրել, սակայն գործադիրում որոշել են, որ «եթե քիչ է ուրեմն՝ ընդհանրապես չեն տա»: Բարդուղ Գաբրիելյանի խոսքով՝ մեկ շաբաթ առաջ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասել է, թե գումար չտալու հարցում «փոշմանել են» և դրա համար արդեն մրցույթ են հայտարարելու: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
