«Սևանա լճի սանիտարների՝ կարասի և խեցգետինի հերն էլ այդպես անիծեցին». Կարեն Հովհաննիսյան
![]() Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սևանա լիճ թափվող խոշոր գետերի վրա, այն հատվածներում, որտեղ գետի ջուրը խառնվում է լճի ջրին, մարդիկ տարին 12 ամիս ձկնորսական ցանցերը փռել ու ձուկ են որսում: Ինչո՞ւ են այդպես արել, բացատրեմ. քանի որ, ձկան ձվադրման ժամանակ, ձուկը սկսում է լճից շարժվել դեպի գետ, և այդ ժամանակ կարող են լճում մի ցանց չփռել, բայց գետի բերանին փռած ցանցով ձկների հերն անիծել: Եվ հակառակը, գետից երբ սկսում է իջնել լիճ, նորից ցանցում է հայտնվում՝ փախնելու տեղ չունի: Եթե որևէ պատասխանատու մեկը կասի, թե սրա մասին չիգտի, մեղմ ասած, ես շատ լուրջ կասկածներ կունենամ պատասխանատուների իրավիճակին տիրապետելուն: Մարդիկ մի ամբողջ բնակավայր են հիմնել լճի ափին՝ բնակելի տներ, շնաբուծարաններ (այնքան շատ են շները, որ անգամ մեքենայով կվախենաս մոտենալ), նավակների համար առանձնացված տարածքներ, քողարկված պահակատներ (պահակատներն ինչո՞ւ են քողարկում) և այլն: Եթե տեղը չգիտեք, ասացի՝ Սևանա լիճ թափվող գետերի մոտ...Լճի սանիտարների՝ կարասի և խեցգետինի հերն էլ այդպես անիծեցին...»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
