Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Անհրաժեշտ են քայլեր, որպեսզի մեր ծխախոտի առաջատարները ևս ներկայանան տարածաշրջանի և համաշխարհային շուկային մեր տարբերակով». Ռ. Մեհրաբյան

300
Երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ., 20:15
«Անհրաժեշտ են քայլեր, որպեսզի մեր ծխախոտի առաջատարները ևս ներկայանան տարածաշրջանի և համաշխարհային շուկային մեր տարբերակով». Ռ. Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը տարածաշրջանի լավագույն ծխախոտային արդյունաբերությունն ունի։ Հաշվի առնելով համաշխարհային միտումները, կապված հատկապես Ֆիլիպ Մորիսի հեղափոխական քայլի՝ IQOS-ի տեխնոլոգիայի ներդրման, անծուխ արտադրանքի սպառնման ընդլայնման հետ, անհրաժեշտ են քայլեր, որպեսզի մեր ծխախոտի առաջատարները ևս ներկայանան տարածաշրջանի և համաշխարհային շուկային մեր տարբերակով։ Իհարկե, սիգարը կմնա, բայց շոգեքարշի դարաշրջանն ավարտվում է, լայն իմաստով։ Գրանդ Հոլդինգ, ձե՛զ տեսնեմ»։