Ինչո՞ւ է շարունակում նվազել դոլարի փոխարժեքը. մեկնաբանում է տնտեսագետը
![]() Վերջին օրերին ԱՄՆ դոլարի փոխարժեքը շարունակում է անկում ապրել: Մեկ ամիս առաջ՝ հունիսի 15-ին դոլարը գնվում էր 478 դրամով՝ 2 դրամով ավելի, քան հուլիսի 15-ին: Վերջին 3 ամսվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը 490 դրամից նվազել է՝ հասնելով 480 դրամի։ Թեև ԿԲ պաշտոնական տվյալներով տատանումը միայն 10 դրամի սահմաններում է եղել, սակայն փոխանակման կետերում փոխարժեքը երբեմն հասել է 460 դրամի։ Ամենաբարձր՝ 490 դրամ փոխարժեքը եղել է այս տարվա մարտի առաջին հնգօրյակին: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ անկումը կարող է 2 բացատրություն ունենալ: Առաջինը տրանսֆերտների ծավալների ավելացումն է: «Դոլարը ևս նման է ապրանքի: Որ ապրանքը շուկայում շատ է, գինն իջնում է և հակառակը»,- ասաց նա: Դոլարի փոխարժեքի նվազման երկրորդ պատժառը կարող է լինել ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը: ԿԲ-ն ցանկանում է բարենպաստ պայմաններ ապահովել հայրենի գործարարների համար: «Որքան արժևորվում է դրամը, այնքան բարենպաստ պայմաններ են ստեղծվում նրանց համար»,-ասաց տնտեսագետը: Նշենք, որ «ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ այս տարվա հունիսին արտերկրից ուղարկված մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 38.6 միլիարդ դրամ։ Դա 8 միլիարդ դրամով կամ 17 տոկոսով պակաս է, քան անցած տարվա հունիսին։ Հուլիսի տրանսֆերտների ծավալը կհրապարակվի օգոստոսին: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
