Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Հիմա ով էլ Սևանում լողանա, ով ինչ էլ հայտարարի, միևնույն է». Զոհրապ Եգանյան

353
Երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ., 17:05
«Հիմա ով էլ Սևանում լողանա, ով ինչ էլ հայտարարի, միևնույն է». Զոհրապ Եգանյան

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «21-րդ դարում ամենակարևորը տեղեկատվական հոսքերն են. Հիմա ով էլ Սևանում լողանա, ով ինչ էլ հայտարարի, միևնույն է, մարդիկ շատ քիչ կգնան այնտեղ ու Գեղարքունիքի տնտեսվարողները լուրջ վնասներ կկրեն: Պետք էր արագ գործել, պատրաստ լինել ցանկացած իրավիճակում արագ հակազդման: Ցավոք, Սևանի պարագայում արդեն շատ ուշ է, ես չեմ պատկերացնում, որ, օրինակ, վրացիներն իրենց ափամերձ տարածքների մասին չհիմնավորված վատ բաներ գրեին: Կա՛մ նեղ շրջանակներ հանուն դրամաշնորհների ստեղծեցին այս տեսակ լրահոս, կա՛մ մենք իրոք շատ կարճատես ու մակերեսային ենք: Վրացիները պրագմատիկ են, եղեք այդպիսին»: