Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Չինաստանում 7 միլիոն նոր աշխատատեղ է բացվել 6 ամսվա ընթացքում

903
Երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ., 11:05
Չինաստանում 7 միլիոն նոր աշխատատեղ է բացվել 6 ամսվա ընթացքում

2019 թվականի առաջին կիսամյակում Չինաստանում 7,37 միլիոն նոր աշխատատեղ է բացվել, որը տարեկան պլանի 67 տոկոսն է կազմում: Այս մասին հայտարարել է Չինաստանի պետական վիճակագրական բյուրոն:

Այս տարվա հունիսի տվյալներով՝ երկրում քաղաքային գործազրկությունը կազմել է 5,1 տոկոս, որը 0,1-ով ավել է եղել մայիսի տվյալներից:

Համաձայն վերջին տվյալների՝ 25-59 տարեկանների շրջանում գործազուրկների գործակիցը 4,6 տոկոս է կազմել:

Հունիսին աշխատողները շաբաթական միջինում աշխատել են 45,7 ժամ:

Նշենք, որ ըստ երկրի տարեկան պլանի, մեկ տարում նախատեսվում է Չինաստանում ստեղծել 11 միլիոն նոր աշխատատեղ: