Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Խիստ մտահոգվեցի». Սուրեն Պապիկյան

612
Շաբաթ, 13 հուլիսի, 2019 թ., 19:40
«Խիստ մտահոգվեցի». Սուրեն Պապիկյան

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբության իր էջում գրել է. «Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Աժ պատգամավոր Արփի Դավոյանի հետ այցելեցինք Վանաձորի ավտոկայան:
Խիստ մտահոգվեցի շենքի ու սպասարկման, մեղմ ասած, անմխիթար պայմաններով:
Հայաստանի երրորդ քաղաքի և մարզկենտրոնի համար անթույլատրելի է, երբ տրանսպորտային կարևոր հանգույցը չի իրականացնում տոմսերի վաճառք և չունի մինիմալ սպասարկման պայմաններ:

Ցավոք, այն ևս մեզ մնացած ժառանգություն է, որը քայլ առ քայլ պետք է կարգի բերվի»: