Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Նաիրա Հարությունյանը՝ Ամուլսարի շուրջ ծագած կոնֆլիկտի մասին

323
Շաբաթ, 13 հուլիսի, 2019 թ., 15:20
Նաիրա Հարությունյանը՝ Ամուլսարի շուրջ ծագած կոնֆլիկտի մասին

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, այսօր քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք, սակայն քաղաքացիները արգելում են խմբի մուտքը հանքի տարածք: Փորձաքննության կատարումը հնարավոր դարձնելու համար, նախաքննական մարմինը դիմել է ոստիկանությանը՝ խմբի անարգել մուտքը ապահովելու համար»:

Նշենք, որ այսօր բնապահպանական ակտիվիստ Շահանե Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ Ամուլսարի 1-ին պոստի մոտ լարված իրավիճակ է. ոստիկաններն առանց հիմնավորման փորձում են ձերբակալել տեղացիներին և Ամուլսարի պաշտպաններին: