Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքը կրկին ակտուալ է դառնում. դա կհանգեցնի հացամթերքների և մսի թանկացման. «Ժամանակ»

926
Շաբաթ, 13 հուլիսի, 2019 թ., 10:15
Ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքը կրկին ակտուալ է դառնում. դա կհանգեցնի հացամթերքների և մսի թանկացման. «Ժամանակ»

«Անցած տարի Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել 2018 թ. սեպտեմբե­րի 1-ից արգելել ավտոտրանսպորտով Հայաստան ցո­րենի ներկրումը, որը բա­ցատրվում էր վրացական ճա­նապարհների գերբեռնվածությամբ:

Հայաստանի կառա­վարությանը հաջողվեց հանել այդ արգելքը, սակայն խնդիրը նորից ակտուալ է դառնում: Այս անգամ արգելքը կարող է գործել հոկտեմբերի 1-ից: Եթե դա տեղի ունենա, ապա կա­րող է բերել ցորենի և ալյուրի շուկայի գերկենտրոնացման, հացամթերքների և մսի թանկացման: Խոզի և թռչնի մսի համար անհրաժեշտ հատի­կային կերերի մեծ մասը ևս ներկրվում է Ռուսաստանից:»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: