Երևան`   +27 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը

105
Հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ., 14:45
Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը

ՀՀ կառավարությունն այօրվա նիստում որոշում կայացրեց արտոնություն տրամադրել «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը՝ բավարարելով ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և կամ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 640 մլն ՀՀ դրամ, որից 25 միլիոնի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 590 միլիոնինը՝ ԵՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 25 մլն ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 281,464,726 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 26,656,346 ՀՀ դրամ:

Այս ծարգրով կստեղծվի 11 նոր աշխատատեղ՝ 360 հազար միջին աշխատավարձով: