«Կեղնի մի օր վերևից տեսնեմ, թե էս աշխարհը ընչիա սենց ծուռ». այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է
![]() «Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը»,- այսպես էին բնորոշում բոլոր ժամանակների հայ և խորհրդային կինոյի ամենանշանավոր ու տաղանդավոր դերասանուհի Գալյա Նովենցին: Այսօր դերասանուհու ծննդյան օրն է: Թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի, հայ կինոյի մայր Գալյա Նովենցը ծնվել է 1937թ. հուլիսի 10-ին Երևան քաղաքում: 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։1958-1961 թվականներին՝ Կապանի, 1971-1977 թվականներին՝ Գյումրիի, 1977-1983 թվականներին՝ Երևանի դրամատիկական թատրոնի, 1961-1971 թվականներին և 1983-1993 թվականներին՝ Երևանի Սունդուկյանի անվան, 1993 թվականից՝ Համազգային թատրոնների դերասանուհի։ Գալյա Նովենցի աստեղային ժամը եղավ «Մեր մանկության տանգոն» ֆիլմով: Դերասանուհու տաղանդով հիացան համաշխարհային կինոյի շատ մեծություններ: Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Բարև, ես եմ», «Հեղնար աղբյուր», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Գիքորը», «Հին օրերի տանգոն», «Կարոտ», «Որտեղ էիր, մարդ Աստծո» և այլն: 1995 թվականից բնակվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ էլ մահացել է։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ |

Բրազիլիայում գտել են Անրի Մատիսի՝ 2025-ին գողացված աշխատանքները (տեսանյութ)
84018.08.2026, 22:35
Դանիայում ֆուտբոլի դաշտի տակ հայտնաբերվել է միջնադարյան պահպանված եկեղեցի
83718.08.2026, 22:11
Առաջին ուշագրավ գտածոները՝ Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
15718.08.2026, 21:42
«Ինձ այնքան չեն հուզում պատմությունը կեղծող թուրքերը, որքան հայախոս մոլախոտերը». Արշակ Զաքարյան
17418.08.2026, 02:06
«Կբարձրացնե՞ք Դադիվանքի, Գանձասարի հարցը». Աննա Գրիգորյանը՝ Սիսակ Գաբրիելյանին (տեսանյութ)
13417.08.2026, 13:42
«Հետաքրքիր, յուրօրինակ ու ֆենոմենալ տիպ է եղել Ազնավուրը». Գոռ Մադոյան
15417.08.2026, 02:06





