«Շատերի համար անհասկանալի է՝ երբ և ոնց է փոխվում համատիրության նախագահը». Արթուր Չախոյան
![]() «Համատիրությունների մասին քաղաքապետարանի «հեքիաթները»»,- այսպես է վերնագրել ֆեյսբուքյան եթերը բլոգեր Արթուր Չախոյանը: «Շատերիս համար անհասկանալի է՝ երբ ու ոնց է փոխվում համատիրության նախագահը, այն դեպքում, երբ ժողովուրդը չի մասնակցում ընտրությանը ու չի էլ իմանում՝ երբ է գործընթացը տեղի ունեցել: Համատիրությունների 99 տոկոսն աշխատում է շատ վատ... 3 ամիս առաջ սկսեցի ուսումնասիրել խնդիրը՝ ինչպես է համատիրության նախագահը փոխվում: Սկսեցի ուսումնասիրել օրենքն ու հասկացա մի պարզ բան՝ համատիրությունների պարտականությունների պատշաճ չկատարման համար, օրենքով լիազորություն է վերապահված համայնքի ղեկավարին, որպեսզի նա ազդեցություն ունենա համատիրության աշխատաքի վրա: Բացի այդ, լիազորություններ են վերապահված համայնքի ղեկավարին, որպեսզի նա ուսումնասիրի համատիրության ընդհանուր ժողովի արձանագրությունը, որով համատիրության նախագահ է փոխվում: Իսկ Երևանի դեպքում համայնքի ղեկավարը հանդիսանում է Ավինյանը: Այսինքն՝ շատերս համատիրությունների վատ աշխատանքի ու համատիրության նախագահի անհասկանալի փոփոխման վերաբերյալ քաղաքապետարանի պաշտոնյաներին հարցեր ենք ուղղվում, ու մեզ ասում են՝ համատիրությունն անկախ մարմին են, այնինչ այդպես չէ»,- իր խոսքում ասել է Չախոյանը: Աղբյուրը` Արթուր Չախոյան |

Նախագահները՝ գոլֆի մեքենաներով, թիկնապահները՝ վազելով (տեսանյութ)
3412:48
Լուսանկարման արարողությունը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
9710:12
Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»
10809:18
1500 հոգանոց սև ցուցակ կա. «Հրապարակ»
12109:12
Սպասվում են տեղումներ (լուսանկար)
13407:42
«Անկլավները հետ տանելու և սահմաններին մոտեցնելու տարբերակը». Թաթուլ Հակոբյան
16203:12
