«Նրանք սկսեցին, մենք պատասխանում ենք»․ Պուտինը՝ ռուսական օբյեկտներին Ուկրաինայի հասցրած հարվածների մասին
![]() Ռուսաստանի իշխանությունները չէին սպասում, որ Ուկրաինան հարվածներ կհասցնի Wildberries և Ozon առցանց առևտրի հարթակների պահեստներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Դելովայա Ռոսիա» համագումարում։ «Ես տեղյակ եմ այն խնդիրներից, որոնց մասին դուք խոսեցիք: Ցավոք, մենք բախվել ենք հակառակորդի գործողություններին մեր հարթակների՝ Wildberries-ի և Ozon-ի դեմ։ Ի դեպ, նրանք մշտապես որոշակի քայլեր են ձեռնարկում, որոնք, հավանաբար, պետք է կանխատեսեինք, բայց կարծում էինք, որ այդքան հեռուն չեն գնա։ Բայց գնացին»,- ասել է Պուտինը՝ արձագանքելով Wildberries ընկերության հիմնադիր Տատյանա Կիմի ելույթին, որը հիշատակել էր Ուկրաինայի հարվածները ընկերության պահեստներին։ Պուտինի խոսքով, երբ Ռուսաստանը «սկսում է պատասխան հարվածներ հասցնել», ուկրաինական կողմը դիմում է իր «հովանավորներին»՝ խնդրելով ազդել Ռուսաստանի վրա և կասեցնել նրա գործողությունները։ Նրա խոսքով՝ նույն իրավիճակն է եղել նաև էներգետիկ օբյեկտների դեպքում։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն սկսել է պատասխանել այդ հարձակումներին։ «Նրանք առաջին քայլն արեցին։ Մենք սկսեցինք պատասխանել»,- ասել է Ռուսաստանի նախագահը։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
